Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Գերչակի յուղ (կաստորովոյե մասլո)

Գերչակի յուղ (կաստորովոյե մասլո)

Գերչակի յուղը, որն օժտված է զանազան բուժիչ հատկություններով, համարվում է ժողովրդական բժշկության կարեւոր բուժամիջոցներից մեկը։ Հարկ չկա կանգ առնել նրա հանրածանոթ եւ հնուց եկող կիրառություններից մեկի՝ փորը թուլացնող հատկության վրա։

 

Ընթերցողի ուշադրությունը կհրավիրենք գերչակի յուղի՝ մաշկի եւ ենթամաշկային հյուսվածքների վրա ունեցած տեղային ներգործության վրա։ Առաջին անգամ յուղի արդունավետության մասին, որպես արտաքին բուժամիջոց, տեղեկացա մի գյուղական բժշկից, որը հայտնեց ինձ, թե այն հաջողությամբ կիրառել է գորտնուկներից ազատվելու համար: Այդ օրից սկիզբ դրեցի իմ «հավաքածուին»՝ հավաքագրելով գերչակի յուղի օգտագործման բազմաթիվ եղանակներ ամենատարբեր դեպքերի համար, որոնցից կցանկանայի առանձնացնել մի քանիսը։

1. Գորտնուկները բուժելու համար հարկավոր է գորտնուկը շփել գերչակի յուղով մոտավորապես 20 րոպե քնելուց առաջ եւ առավոտյան, այնպես, որպեսզի յուղը ներծծվի։

2. Գերչակի յուղը հաջողությամբ կիրառվում է մաշկային խոցերի բուժման նպատակով։

3. Տարեց կանայք, ովքեր հույժ անհրաժեշտ դեպքերում ցույց են տալիս մանկաբարձական օգնություն, հաճախ գերչակի յուղով մշակում են նորածնի պորտը, եթե այն դժվար է լավանում։ Գերչակի յուղով շփում են կերակրող մոր պտուկները՝ կաթի արտադրությունը ավելացնելու նպատակով։

4. Աչքի լորձաթաղանթը բորբոքվելիս եւ կարմրելիս աչքի մեջ կաթեցնում են մեկական կաթիլ գերչակի յուղ՝ բորբոքային վիճակը թեթեւացնելու համար։

5. Եթե փոքրիկ երեխայի մազերը վատ են աճում, կամ անորակ են, պառկելուց առաջ գլխի մաշկը խնամքով շփում են գերչակի յուղով։ Առավոտյան գլուխը լվանում են։ Այս արարողությունը կրկնում են շաբաթը 2 անգամ, այնքան ժամանակ, մինչեւ կդիտվի մազերի որակի նկատելի բարելավում։ Հետագայում կարելի է շարունակել 2 շաբաթը կամ էլ ամիսը 1 անգամ։

6. Որպես արտաքին բուժամիջոց՝ գերչակի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ թարթիչների վատ աճի դեպքում։ Թարթիչների, ինչպես նաեւ՝ հոնքերի աճը արագացնելու նպատակով խորհուրդ է տրվում շաբաթը երեք անգամ գերչակի յուղ քսել կոպերին եւ հոնքերի մազարմատներին։

7. Գերչակի յուղը կաթեցնում են որսորդական շների աչքերի մեջ որսի շրջանում՝ աչքի լորձաթաղանթը օտարածին մարմիններից պաշտպանելու նպատակով, որոնք կարող են հայտնվել կենդանու աչքում՝ մացառների եւ բարձր խոտերի միջով անցնելիս։

8. Մրսածության կամ բրոնխիտի դեպքում կուրծքը շփում են 2 ճաշի գդալ գերչակի յուղի եւ 1 ճաշի գդալ բեւեկնախեժի (սկիպիդար) խառնուրդով։ Սկզբում տաքացնում են գերչակի յուղը, ապա ավելացնում բեւեկնախեժը։ Ստացված խառնուրդով շփում են կուրծքը, ապա տաք փաթաթում։ Թույլ մրսածության դեպքում վերը նկարագրված շփումը կարելի է կատարել օրական 1 անգամ` պառկելուց առաջ, իսկ ուժեղ մրսածության դեպքում՝ օրական 3 անգամ։

9. Ֆերմերներից շատերը, ովքեր ծանոթ են ժողովրդական բժշկության մեջ կիրառվող բուժամիջոցներին, տանը միշտ ունենում են գերչակի յուղով լի սրվակ եւ օգտագործում այն ցանկացած կտրվածքի, քերծվածքի կամ թարախային վերքի դեպքում, ըստ որում` յուղը քսում են փետուրով։

10. Ուղիղ աղիի արտաքին մասի թութքի դեպքում նույնպես օգտագործում են գերչակի յուղը, որը փափկեցնում է աղիի լորձաթաղանթը եւ նպաստում նրա արագ ապաքինմանը։

11. Հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելու ժամանակ խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ, քնելուց առաջ, ոտքերը շփել գերչակի յուղով, ապա հագնել բամբակյա գուլպաներ։ Առավոտյան ոտքերի մաշկը կլինի փափուկ, թավշանման, իսկ հոգնածության եւ ցավի զգացումը լրիվ կվերանա։ Ճիշտ նույն ձեւով գերչակի յուղը կարելի է օգտագործել ոտքերի մատների եւ ոտքերի տակի կոշտուկների փափկեցման եւ ցավը մեղմացնելու նպատակով։ Գերչակի յուղը համարվում է կոշտուկների վերացման հատուկ միջոց։

Ժողովրդական բժշկության մեջ գերչակի յուղի կիրառման զանազան եղանակներին ծանոթանալով, ես գործնականորեն փորձեցի դրանք եւ ստացա հետեւյալ արդյունքները։

64 տարեկան մի փաստաբանի աջ քթանցքի ծայրին գորտնուկ էր գոյացել։ Առավոտյան եւ երեկոյան գերչակի յուղով շփումներ կատարելով, 3 շաբաթ հետո գորտնուկը վերացավ։

62 տարեկան մի հիվանդ կնոջ ակնոցի չափը հարմարեցնելիս նկատեցի մի ահռելի մսոտ խալ (3x3x3 մմ) ձախ հոնքի վերջավորության վրա։ Խալի արտաքին մակերեսը հարթ էր, այն ավելի շատ նման էր մաշկի գույն ունեցող խաղողի հատիկի։ Խալը հայտնվել էր 3 ամիս առաջ։ Այդ կնոջը խորհուրդ տվեցի ամեն ուտելուց առաջ խալը խնամքով շփել գերչակի յուղով եւ հետո ինձ հայտնել արդյունքների մասին։ 6 ամիս հետո խալն անհետացավ։

49 տարեկան մի այլ կնոջ աջ այտին 10 տարի շարունակ եղել էր մի խոշոր մսոտ խալ, որը նրան անհանգստացնում էր, հատկապես դեմքը սրբելիս, քանի որ սրբիչը կամա թե ակամա կպչում էր դրան։ Բուժումը սկսելու պահին խալի մեծությունը կազմում էր 6x6x5 մմ։ Նկարագրված եղանակով գերչակի յուղի երկշաբաթյա օգտագործումից հետո խալի չափերը փոքրացան՝ մինչեւ 4x4x3 մմ։

30 տարեկան մի ամուսնացած կնոջ աջ այտի մեջտեղում գոյացել էր ճկույթի մեծության շագանակագույն խալ։ Այնքան մուգ էր, որ երեւում էր նույնիսկ դիմափոշու հաստ շերտի տակից։ Խորհուրդ տվեցի փորձել գերչակի յուղը։ Ամեն գիշեր, կոսմետիկան դեմքի վրայից հանելուց հետո, նա դանդաղ շփում էր խալը գերչակի յուղով՝ քնելուց առաջ անձեռոցիկով հանելով չներծծված մասը։ Երեք շաբաթ հետո շագանակագույն պիգմենտը բոլորովին անհետացավ, խալի տեղում մաշկի շերտը հարթվեց ու սովորական գույն ստացավ։

Խալերի վերացման հաջող փորձերից հետո ինձ հետաքրքրեց շագանակագույն, այսպես կոչված, «լյարդային բծերի» խնդիրը, որոնք առաջանում են մեծահասակների դեմքին եւ ձեռքերին։ Ես ցանկացա պարզել գերչակի յուղի ազդեցությունը դրանց վրա։ Ես գտա մի մարդու, որի թեւերի արտաքին մակերեսը պատված էր այդպիսի բծերով, եւ խորհուրդ տվեցի նրան գերչակի յուղով շփումներ կատարել առավոտյան եւ երեկոյան։ Հիվանդը անմիջապես համաձայնեց փորձել այս եղանակը, քանի որ ուզում էր ազատվել այդ բծերից։

Հեղինակ. Ըստ ամերիկացի բժիշկ Դ.Ս. ՋԱՐՎԻՍԻ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Անի, բարև Ձեզ: Դրանք ամենայն հավանականությամբ պապիլոմաներ են: Հարկավոր է դիմել բժիշկ-կոսմետոլոգի, դրանք հարկավոր է հեռացնել, որից հետո պետք է ստանաք հակավիրուսային բուժում:

Անի

18.01.2016

Մի քանի ամիս առաջ վզիս,իսկ հիմա աչքիս տակ շատ մանր կարմիր խալանման գոյացութուններ են հայտնվել,որոնք շատ-շատ փոքր էին,բայց գնալով մեծանում են ու դառնում աչքի համար տեսանելի:Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանխելու կամ վերացնելու համար

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի Հրանուշ,ցավոք միջոցներ չկան խալերի առաջացումը կանխելու համար: Կարող եք դիմել ուռուցքաբանի և հետազոտել խալերը,եթե դրանք վտանգավոր չեն, կարելի է հեռացնել վիրաբուժական ճանապարհով:

Հրանուշ

07.01.2015

դեմքիս վրա շատ խալեր կան ու գնալով ավելի են շատանում. դրանք բավականին մուգ են կան և հարթ և դուրս եկած խալեր .Ինչ կառաջարկեք եթե չանցնեն ել գոնե չշատանան. Նախապես մերսի

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի  Liana, ինչպես հայտնի է եղունգների հետ կապված ցանկացած խնդիր կարող է լինել ինչպես ներքին հիվանդության արտաքին դրսևորում, այնպես էլ ինքնուրույն հիվանդություն: Հարկավոր է ճշտել, բացի գույնի փոփոխությունից կա՞ որևէ այլ կլինկիական ախտանիշ, թե՝ ոչ: Եթե այլ ախտանիշները բացակայում են, ապա գույնի փոփոխությունը կարող է լինել ինչպես անհարմար կոշիկների հետևանքով առաջացած, այնպես էլ նոր սկսվող, որևէ սնկային ախտահարման նշան: Խորհուրդ ենք տալիս դիմել մաշկաբանի ` բացառելու համար նախ որևէ ներքին հիվանդություն, այնուհետև, պատճառը պարզելուց հետո որոշել բուժման տակտիկան:

Liana

15.11.2014

Xndrum em indz aseq,im votqeri exungneric mi qanisi guyn@ mgvel e hamarya shakanakaguyn.es chem haskanum patchar@.

Մեդ-Պրակտիկ

07.01.2014

Հարգելի Anna Avetisyan, դժվարանում ենք պատասխանել Ձեր հարցին, քանի որ նկարագրությունը բավարար չէ որևէ եզրակացություն անելու, ցանկալի է դիմել գինեկոլոգի խորհրդատվության:

anna avetisyan

01.01.2014

heshtoci vra arajacac in4 vor msagoyacutyun vornel shat anharmare u ancankali xndrum em xorurd tveq in4pes kareli e anckacnel naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ